Երևանում նշվել է Ջազի միջազգային օրը

30.04.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, արդեն երրորդ տարին անընդմեջ, Ջազի միջազգային օրը Երևանում նշվում է բացօթյա մեծ համերգով: Կասկադ համալիրին հարակից տարածքում կազմակերպված հերթական բացօթյա համերգը մեկտեղել էր ջազի հազարավոր սիրահարների:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և բազմաթիվ երևանցիների հետ միասին ունկնդրել է հայկական ու համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործություններով հագեցած համերգային ծրագիրը: Ջազի միջազգային օրվա կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հուշամեդալներ է հանձնել երաժշտարվեստի այս ճյուղի մի քանի ներկայացուցիչների: Ըստ այդմ, սաքսոֆոնահար Իրինա Գասպարյանը, դաշնակահար Գարիկ Սարիբեկյանը, ինչպես նաև շեփորահար Երվանդ Մարգարյանը Երևան քաղաքում ջազային երաժշտության զարգացման և տարածման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալներով: Ջազի հայկական ամենահեղինակավոր ջազմենների ու ջազ-բենդերի հետ միասին բեմից հանդիսատեսին ողջունել է նաև համերգի հեղինակավոր հյուր, իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին:

Համերգային ծրագիրը շարունակվելու է մինչև ուշ գիշեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



Լուսանկարներ

Տեսնել ավելին