«Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակներում կայացել է «Ավտո մոտո շոու - դրիֆտինգ Երևան» մրցաշարը

29.06.2015

Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը «Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակներում հունիսի 28-ին` ժամը 13:00–ից, Լենինգրադյան «Հրազդան» մարզադաշտին հարակից հրապարակում կազմակերպել էր «Ավտո մոտո շոու- դրիֆտինգ Երևան»  մրցաշարը:
Մրցութային մասում ներկայացվել են տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ. թյունինգապատ, սպորտային մեքենաներ, ինչպես նաև մոտոցիկլներ։
13:00-ին նախ ասպարեզ են դուրս եկել արագընթաց ձևավոր վարում  մրցության մասնակիցները`  մինչև 2 լ շարժիչի ծավալ ունեցող մեքենաներով: Այնուհետ մրցասպարեզը տրամադրվել է   2 լիտրից բարձր շարժիչի ծավալ ունեցող սիրողական դասի մեքենաներին, որից հետո նաև Հայաստանի ավտոմոբիլային  ֆեդերացիայի արհեստավարժ թվով 10 ավտոմարզիկներին: Ժամը 17-00-ին մեկնարկել է դրիֆթինգի առաջնությունը, որին մասնակցել են նաև Վրաստանից ժամանած մարզիկներ: Հատուկ այս մրցումը դատելու համար Լիբանանից Երևան է ժամանել ավտոսպորտի հայազգի մարզիկ, ներկայում նման մրցաշարերի  դատավոր Գարո Հարությունյանը, ով նաև հանդես է եկել ցուցադրական ելույթով և  իր փորձը կիսել մրցաշարի մասնակիցների հետ:  Կայացել են նաև  ցուցադրական այլ ելույթներ: Հաղթողները պարգևատրվել են հովանավորների կողմից սահմանված
նվերներով և գավաթներով:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին