«Երևանյան ամառ 2017». հերթական մարզամշակութային միջոցառումը՝ Ավան վարչական շրջանում

27.06.2017

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի պուրակում տեղի է ունեցել հերթական մարզամշակութային միջոցառումը:

Կատարումներով հանդես են եկել վարչական շրջանի երաժշտական և արվեստի դպրոցների սաները, կազմակերպվել են մարզական մրցույթներ, որոնց մասնակիցներն արժանացել են մրցանակների: Հարակից մարզահրապարակում կազմակերպվել է բասկետբոլի մրցույթ, որի հաղթողները ևս արժանացել են պատվոգրերի:
Նշենք նաև, որ, Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» ծրագրի համաձայն, շարունակվում են միջոցառումներ անցկացվել մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին