«Երևանյան ամառ 2018». ուրախ դիսկոտեկ Ազատության հրապարակում՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան

14.08.2018

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, ավանդույթի համաձայն, մեծ շուքով նշվել է Երիտասարդների միջազգային օրը: Մայրաքաղաքի Ազատության հրապարակը վերածվել էր մեծ բացօթյա դիսկոտեկի:

«Երիտասարդ Երևան» խորագրի ներքո կազմակերպված դիջեյների մրցույթ-փառատոնի և դիսկոտեկի շրջանակում հանդիսատեսի համար խելահեղ պարային ռիթմեր են ապահովել ինչպես հայ, այնպես էլ Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից ժամանած հանրահայտ դիջեյներն ու էստրադային երգիչները: Իսկ «Միլեն» պարային համույթի պարուհիներն ապահովել են երեկոյի պարային տրամադրությունը:
Հատկանշական է, որ այս տարի ամենալավ և ակտիվ պարող հանդիսատեսի համար խաղարկվել է երկու ուղևորություն` յուրաքանչյուրը երկու անձի համար դեպի Ծաղկաձոր և Ջերմուկ:
Միջոցառման ընթացքում երիտասարդների հետ համատեղ ուրախ ժամանակ են անցկացրել նաև ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնց համար սա ևս մեկ առիթ էր` կրկին երիտասարդանալու և մոռանալու առօրյա հոգսերը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին