Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները հեռարձակվում են նաև Կարապի լճում տեղակայված մեծ էկրանից

15.06.2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին Կարապի լճում տեղադրված մեծ էկրանից բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դիտելու հանդիպումների ուղիղ հեռարձակումները: Դիտումն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով լճում հատուկ բեմ է տեղադրվել, որտեղից երկրպագուները խաղերին կարող են հետևել նաև նստած: Երևանի քաղաքապետարանի այս նախաձեռնության իրականացմանը աջակցել է «Factory production» ընկերությունը:
Հիշեցնենք, որ նմանատիպ նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանը հանդես էր եկել նաև 2016 թվականին կայացած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ:
Նշենք, որ աշխարհի առաջնության խաղերի հեռարձակումները կշարունակվեն մինչև հուլիսի 15-ը` եզրափակիչ հանդիպումը ներառյալ: Ի դեպ, ֆուտբոլասերների ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով, խաղերի հեռարձակման միջակայքում հայտնի հայ դիջեյների մասնակցությամբ մեկ ամիս շարունակ կապահովվի նաև բարձր տրամադրություն: Բացի այդ, յուրաքանչյուր կիրակի ելույթ կունենան հայկական սիրված նվագախմբեր։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ