Գառզուի, Ժանսեմի և Էդգար Շահինի գրաֆիկական գործերը՝ Ժամանակակից արվեստի թանգարանում

05.04.2019

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Վարդգես Բոյաջյանի «XX դարի գրաֆիկական արվեստի վարպետները» անձնական հավաքածուի հայկական գործերի ցուցահանդեսը: Ցուցադրության են ներկայացված Էդգար Շահինի, Ժան Գառզուի և Ժան Ժանսեմի գրաֆիկական աշխատանքները, այդ թվում բնօրինակներ, նաև նկարազարդված գրքեր:
Հավաքածուում ընդգրկված են գործեր, որոնք երբևէ չեն եղել ազատ վաճառքում:
Ցուցադրված է նաև Գառզուի «Հաղորդակցություն» աշխատանքը, որն ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ պատվերով:
Ֆրանկաֆոնիայի շրջանակում բացված ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 28-ը:

Լուսանկարներ

Տեսնել ավելին