Գործարկվել է Yerevan2800.am կայքը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումներին

04.05.2018

Սիրելի համաքաղաքացիներ, 

տեղեկացնում ենք, որ «Երևան 2800» մշակութային հիմնադրամի կողմից այսօրվանից գործարկվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների պաշտոնական կայքը՝ Yerevan2800.am-ը www.yerevan2800.am:
Կայքում տեղադրվելու են մայրաքաղաքի հիմնադրման հոբելյանին առնչվող բոլոր նորությունները, լուսաբանվելու են նախատեսված միջոցառումները: Արդեն գործում է կայքի նորությունների բաժինը: Մոտ օրերս գործարկվելու են նաև մյուս բաժինները, որոնցում ներակայացվելու են Երևանի ստեղծման և հազարամյակների պատմության ժամանակագրությունը, հիմնադրման 2800-ամյակի տոնական միջոցառումների օրացույցը: Yerevan2800.am-ում կընդգրկվեն նաև հարցազրույցներ հայտնի երևանցիների հետ, հետաքրքրական պատմություններ, ակնարկներ Երևանի մասին: Կայքն ունենալու է նաև ինտերակտիվ բաժին, որտեղ կգործի շատերի կողմից սիրված քուիզերի ձևաչափը:
Yerevan2800.am-ը գործելու է չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն: Կայքի նյութերը տարածվելու են սոցցանցերի պաշտոնական էջերում, որոնց հղումները կարող եք գտնել կայքի գլխավոր էջում:

 

«Երևան 2800» մշակութային հիմնադրամ

Լուսանկարներ