«Հաղորդակցում և անձնական բրենդի ձևավորում». Երևանի քաղաքապետարանի շուրջ 100 աշխատակից վերապատրաստվեց նոր ձևաչափով

17.05.2022

Հաշվի առնելով լրացուցիչ և շարունակական կրթության կարևորությունը կադրային քաղաքականության գործընթացում՝ Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացրեց աշխատակիցների վերապատրաստման նոր ծրագիր: Քննարկումներ, տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների լուծումներ. վերապատրաստումն անցկացվեց նոր մոտեցմամբ ու ոչ ֆորմալ ձևաչափով: Երկու փուլով վերապատրաստումը հնարավորություն տվեց վերհանել, կազմակերպել ու գնահատել աշխատակիցների մասնագիտական կարողությունները, ինչպես նաև նրանց ավելի արդյունավետ աշխատանքի մղել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնահատման ու վերապատրաստման ծրագրում ընդգրկվեց շուրջ 100 համայնքային ծառայող:

Լուսանկարներ

Տեսնել ավելին