Հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել մայիսի 9-ի Հաղթանակի օրվա տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ

23.04.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի մշակույթի վարչությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մայիսի 1-ին Կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

Աշխատակազմի մշակույթի, կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, բնպահպանության վարչություններին և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին էլ հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվա առթիվ, «Հաղթանակ» զբոսայգում միջոցառումների պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ