Հանձնարարվել է նախապատրաստել սոցիալական որոշակի խմբերի երևանաբնակ ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպման ժամանակացույցը

16.04.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, սոցիալական ապահովության, առողջապահության և տրանսպորտի վարչություններին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստել և ներկայացնել ընթացիկ տարվա համար սոցիալական որոշակի խմբերի երևանաբնակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մարզաառողջարանային ճամբարներում կազմակերպելու ժամանակացույցը: Հանձնարարվել է սույն աշխատանքների շրջանակում համագործակցել նաև Ճանապարհային ոստիկանության հետ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին