Հանձնարարվել է սեղմ ժամկետում ավարտել Սարի թաղի և Խորենացի փողոցի բնակիչների կրած գույքային վնասների վերականգնման գործընթացը

08.08.2016

 Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախորդ շաբաթ արդեն իսկ գույքագրվել են Սարի թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով բնակիչների կրած գույքային վնասները և համապատասխան քայլեր են ձեռնարկվել դրանք վերականգնելու ուղղությամբ:

 Քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ գործընթացը խիստ ուշադրության կենտրոնում պահել և սեղմ ժամկետում ավարտին հասցնել բնակիչների կրած վնասների հատուցման գործընթացը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ