Հարգանքի տուրք՝ Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին

03.11.2017

Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի մահվան 20-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Եռաբլուր պանթեոն: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և բազմաթիվ կուսակցականների հետ միասին Երևանի քաղաքապետը ծաղիկներ է դրել շիրիմին և հարգանքի տուրք մատուցել Աշոտ Նավասարդյանի հիշատակին:

Տարոն Մարգարյանը նաև ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին