Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

19.01.2017

Պաշտոնական այցով ԼՂՀ-ում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:

Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների շիրիմներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին
Տեսնել ավելին