Հարգանքի տուրք՝ ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

25.03.2017

ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ անդամներ և հարյուրավոր քաղաքացիներ այցելել են Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական մեծ գործչի հիշատակին: 

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահութամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ երջանկահիշատակ վարչապետի: Այնուհետ ներկաները ծաղիկներ են խոնարհել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին ու խնկարկել նրա հոգու հանգստյան համար:
Երջանկահիշատակ վարչապետի մերձավորներն ու ընկերները կիսվել են Մեծ հայի մասին իրենց հիշողություններով, ընդգծելով նրա պատասխանատու պաշտոնյա, ազգային նվիրյալ գործիչ և կուսակցական սիրելի առաջնորդ ու պարզապես հրաշալի մարդ լինելը՝ հավելելով, որ նրա կենսագրության յուրաքանչյուր դրվագ առանձնահատուկ պատմություն և դաս է, առաքինության և նվիրվածության դասական օրինակ: Նաև առանձնակի նշել են, որ մինչ օրս ոչ միայն նրա ընկերների, գործընկերների ու նրա հետ աշխատած երիտասարդների, այլև շատ շատերի հոգիներում չի լռում մարգարյանական ազնիվ հայ տեսակի հանդեպ ունեցած մեծ կարոտը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին