Հարգանքի տուրք՝ Խաչիկ Դաշտենցի հիշատակին

25.05.2017

Հայտնի գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցի ծննդյան 107-ամյակի օրը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի և «Սասուն-Տարոն» հայրենակցական միության վարչության անդամների ուղեկցությամբ այցելել են գրողի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Կամո Արեյանը ծաղկեպսակ է դրել Խաչիկ Դաշտենցի շիրիմին: Ներկաները ծաղիկներ են խոնարհել մեծանուն գրողի և հարևանությամբ հանգչող նրա տիկնոջ ու որդու շիրիմներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին