Հաշմանդամություն ունեցող անձինք՝ Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում

05.12.2017

Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ավանդույթի համաձայն, այցելել է Հայաստանի կույրերի և Հայաստանի խուլերի միավորումներ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առավել կարիքավոր 125 շահառուների տրամադրել դրամական աջակցություն: Երևանի քաղաքապետի անունից ողջունելով ներկաներին՝ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց խնդիրները Երևանի քաղաքապետարանի ու քաղաքային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում են:

Հատկանշական է, որ Երևանի քաղաքապետարանը սերտ համագործակցում է ինչպես շահառուների, այնպես էլ ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին