«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում կբացվի Ա. Խվոստովի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին

25.05.2018

Հարգելի համաքաղաքացիներ,

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում մայիսի 25-ին՝ ժամը 17:00-ին, «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում կբացվի ռուս գեղանկարիչ Ալեքսեյ Խվոստովի գեղանկարչության և գրաֆիկայի ցուցահանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 30-ը:
Հասցե՝ Մաշտոցի 7ա, «Հայ-Արտ» մշակութային կենտրոն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ