Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը Ուսուցչի օրվա առիթով

05.10.2021

Սիրելի՛ մանկավարժներ,

շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա նվիրական տոնի առթիվ։


Ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքը նվիրումի կենդանի օրինակ է, սեփական առաքելության ընկալման յուրօրինակ նշաձող, որին ձգտում են ձեր սաները տարբեր ասպարեզներում՝ իրենց մասնագիտական կայացման ճանապարհին։


Դժվարին այս ամիսներին դուք ևս մեկ անգամ վկայեցիք, որ ձեր ներուժն անսպառ է․ համավարակը չկասեցրեց կրթելու ձեր հանձնառությունը, պատերազմի արհավիրքները չսասանեցին դասից անմիջապես առաջ արցունքոտ աչքերը սրբելու և ապա աշակերտներին Հայրենիքի նկատմամբ սեր ու ապագայի հանդեպ լավատեսություն ներշնչելու ձեր կամքը։


Համոզված եմ, որ այսօրվա ձեր նվիրումը վաղը հատուցվելու է մանկավարժի համար երախտիքի լավագույն արտահայտությամբ՝ կյանքի տարբեր բնագավառներում հաջողած ձեր սաների նվաճումներով։

Լուսանկարներ