ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի նորանշանակ դեսպանին

13.08.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհավորել է նրան դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ ավելի կխորանան Հայաստանի և Չեխիայի քաղաքների, մասնավորապես, երկու մայրաքաղաքների միջև կապերը: Իր հերթին դեսպան Կոպեցկին նշել է, որ հայ-չեխական տնտեսական կապերի զարգացման համատեքստում պետք է դիտարկել, մասնավորապես, տրանսպորտի և քաղաքաշինության, ինչպես նաև տեխնոլոգիաների ոլորտները:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել այս տարի գարնանը Երևանի պատվիրակության՝ Պրահա կատարած աշխատանքային այցի արդյունքներից, նշելով, որ նմանատիպ փոխայցերը շարունակական կլինեն:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player