Հայկ Մարությանն ընդունել է Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

06.05.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

 

Շնորհավորելով դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղազախստանի քաղաքների միջև բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ և ընդլայնվել:


Իր հերթին դեսպան Իմանբաևը նշել է, որ հայ-ղազախական դարավոր, ջերմ հարաբերություններն ավելի խորանալու լավ հնարավորություն ունեն և, որպես զարգացումը խթանող, կարևորել է մայրաքաղաքներ Երևանի և Նուրսուլթանի դերը:


Կողմերը մտքեր են փոխանակել Երևանի և Ղազախստանի տարածաշրջանների միջև տնտեսական, հասարակագիտական, մշակութային փոխգործակցության զարգացմանը միտված կոնկրետ ծրագրերի առնչությամբ:

Լուսանկարներ