Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

21.02.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: 

Զրուցակիցները բարձր են գնահատել Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում, միևնույն ժամանակ նշելով, որ բարեկամ քաղաքների միջև գործակցությունը ընդլայնվելու և խորանալու մեծ ներուժ ունի:
Քաղաքապետ Մարությանը և դեսպան Սագանելիձեն քննարկել են նաև այս տարվա ամռանը Երևանում Թբիլիսիի օրերի անցկացմանը վերաբերող հարցեր:

Լուսանկարներ