Հեղինակ-կատարողների երեկո` Շառլ Ազնավուրի հրապարակում

08.10.2016

«Էրեբունի-Երևան 2798»-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվող միջոցառումներից մեկն առանձնահատուկ է ինչպես իր լսարանով, այնպես էլ բուն միջոցառման մասնակիցներով: Այս տարի էլ մարդաշատ էր Շառլ Ազնավուրի հրապարակը, որտեղ տարբեր միջոցառումների շարքում նաև հեղինակային երգերի կատարողներն են հանդիսատեսի դատին հանձնել իրենց ստեղծագործությունները: Հիմնականում երևանյան երգերով հագեցած համերգի ընթացքում հնչել են Վախթանգ Հարությունյանի, Քրիստ Մանարյանի, Վահան Արծրունու և այլ հեղինակ-կատարողների հայտնի ու նոր գործերը:
Ուշագրավ է, որ համերգային ծրագիրը ոչ պակաս հետաքրքրությամբ ունկնդրել են նաև մայրաքաղաքի այլազգի հյուրերը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին