ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

28.04.2020

Հերթական նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանին՝ 96-րդ տարեդարձի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի, Երևանի մշակութային կյանքի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագծին:

***
Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ ավագանու մեկ այլ որոշմամբ էլ հավանություն է տրվել վարձավճարների և կառուցապատման վճարների չվճարման հետևանքով առաջացած տույժերի վճարման պարտականությունից կառուցապատողներին ազատելու որոշման նախագծին:
***
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի մայիսի 26-ին:

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին