Հինգշաբթի օրերին վարչական շրջանների ղեկավարների կողմից բնակիչների ընդունելությունն է

24.08.2016

 Սահմանված ժամանակացույցով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 14:00-ից վարչական շրջանների ղեկավարների կողմից բնակիչների ընդունելության օր է: Կարող եք մասնակցել ընդունելությանը և անձամբ ներկայացնել ձեր հարցերը վարչական շրջանի ղեկավարին:

 Տեղեկացնենք նաև, որ վաղը՝ օգոստոսի 25-ին, ժամը 14:00-16:00-ը, կարող եք ձեր հարցերն ուղղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտի մասնագետներին:
 Ժամը 16:00-18:00-ն քաղաքացիների հարցերին կպատասխանեն քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության մասնագետները:
 Հիշեցնենք նաև, որ ամեն օր Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքում կայանում են քաղաքացիների ընդունելություններ` ըստ ոլորտների: Ժամանակացույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ