Հոբելյանական միջոցառում` նվիրված Արմեն Բուդաղյանի 80-ամյակին

30.11.2016

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Ավան վարչական շրջանում ներկա է գտնվել Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում երաժշտագետ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:

Ներկա էին Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Երևան քաղաքի երաժշտական, մշակութային կրթօջախների տնօրեններ, մշակույթի գործիչներ, արվեստագետներ: Հոբելյարին ողջունել են արվեստի դպրոցի սաները, ինչպես նաև հանդիսությանը հրավիրված ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Գևորգյանը (Ֆորշը): Միջոցառման ավարտին Արմեն Բուդաղյանը ծննդյան հոբելյանի առիթով Ավան վարչական շրջանի ղեկավարի կողմից արժանացել է շնորհակալագրի` վարչական շրջանի կրթամշակութային կազմակերպությունների հետ արդյունավետ և անշահախնդիր համագործակցության համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին