Հունիսի 1. «Ամառային սառույց» տոնական ծրագիր՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում

01.06.2018

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում առաջին անգամ կազմակերպվել էր «Ամառային սառույց» խորագրով տոնական ծրագիր, որի շրջանակում գեղասահքի ցուցադրական ելույթներով հանդես են եկել մարզադպրոցի շուրջ 200 երեխաներ, ինչպես նաև մարզադպրոցում գործող բալետային խմբի սաները: Մանուկների տոնին նվիրված սառցե շոուն արժանացել է հանդիսատեսի բուռն ընդունելությանն ու, իրենց իսկ խոստովանությամբ, գեղագիտական մեծ հաճույք է պարգևել: Տոնական ծրագրին հանդիսատեսների հետ միասին հետևել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Հունիսի 1. «Ամառային սառույց» տոնական ծրագիր՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում
Տեսնել ավելին