Հունիսի 1-ից կմեկնարկի արդեն 6-րդ տարին անցկացվող «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը

07.05.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, տուրիզմի բաժնին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստվել արդեն ավանդական դարձած «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի մեկնարկին, որն, ի դեպ, անց է կացվում 2013 թվականից սկսած:

Ըստ ավանդույթի` միջոցառումները կմեկնարկեն հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որի առթիվ տոնական բազմաբնույթ միջոցառումներ կկազմակերպվեն նաև Երևանի կենդանաբանական այգում:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ