Հունիսի 1. ուրախ տոնական միջոցառումներ՝ «Հաղթանակ զբոսայգում»

01.06.2018

«2800-ամյա Երևանը՝ փոքրիկների համար» ծրագրի շրջանակում տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև երեխաների ամենասիրված վայրերից մեկում՝ մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգում: Վաղ առավոտից այստեղ մեկնարկել է մանկական երգի և պարի փառատոնը՝ տաղանդավոր բազմաթիվ երեխաների և մանկական համույթների մասնակցությամբ:
Ի դեպ, մինչև ժամը 13:00-ն զբոսայգու շուրջ 25 զվարճախաղերը երեխաների համար եղել են անվճար: Հարկ է նշել, որ «Հաղթանակ» զբոսայգու միջոցառումները կամփոփվեն ուշ երեկոյան՝ երաժշտական շոու-ծրագրով և հրավառությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին