Հունվար ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 10240 դիմում և գրություն

06.02.2018

Հունվար ամսվա ամփոփ տվյալներով քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 10240 դիմում և գրություն: Դրանց կատարողականը կազմել է 100%, իսկ դրական ընթացք ստացած դիմում-գրությունների ընդհանուր ցուցանիշը՝ 84%: Դիմում-գրություններին համապատասխան ընթացք տալու ժամկետների ոչ մի խախտում չի արձանագրվել:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ