Ջրային ուրախ միջոցառումներ և խաղեր՝ ամբողջ Երևանում

08.07.2018

Վարդավառի տոնի առիթով ուրախ ջրային խաղեր և միջոցառումներ են կազմակերպվել Երևանի բոլոր վարչական շրջաններում: Ջրցան մեքենաներն առավոտյան շքերթից հետո շարժվել են տարբեր ուղղություններով և մայրաքաղաքի փողոցներում և բակերում ջուր մատակարարել խաղերի մասնակիցներին:

Երևանի վարչական շրջաններում միջոցառումների և խաղերի մասնակիցներին բաժանվել են դույլեր և ջրային ատրճանակներ: Կազմակերպվել են բազմապիսի ջրային խաղեր, հանդես-ծրագրեր ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար:
Հիշեցնենք, որ Վարդավառի տոնին նվիրված գլխավոր և ամենամարդաշատ միջոցառումը տեղի է ունեցել մայրաքաղաքի Կարապի լճում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ