ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Քաղաքապետ Հայկ Մարությանի հանդիպումը Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնի հետ

19.03.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնին: 

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նկատել է, որ Երևանի և Շվեդիայի քաղաքների միջև հարաբերուրթյունները զարգանալու մեծ ներուժ ունեն: Քաղաքապետը նշել է, որ ակնկալում է փոխգործակցություն քաղաքային տնտեսության զարգացմանը վերաբերող մի շարք խնդիրների առումով, հատկապես Երևանի համար առաջնահերթ՝ տրանսպորտի և աղբահանության ոլորտներում:
2019թ. ապրիլի 8-9-ը Երևանում տեղի է ունենալու «Կայուն քաղաքներ» թեմայով միջոցառումը: Հայկ Մարությանը նշել է, որ թեման իսկապես արդիական է բոլոր քաղաքների համար, և հայտնել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու դեսպանությանը միջոցառման կազմակերպման գործում։
Մարտին Ֆրեդրիկսոնն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու քաղաքների միջև համագործակցության խթանմանը:

 

 

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player