Քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը՝ եզդի ժողովրդի Նոր տարվա տոնի առիթով

17.04.2019

Երևանի եզդի համայնքի սիրելի ներկայացուցիչներ, 

այսօր Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող եզդիները նշում են իրենց ամենակարևոր ու գեղեցիկ տոներից մեկը՝ Տաուսի Մալակի տոնը:
Մեր երկու ժողովուրդներն անբաժան եղբայրներ են, որոնք դարեր ի վեր միասին հաղթահարել են պատմության պարտադրած արհավիրքները և այսօր ձեռք ձեռքի կերտում են միասնական հայրենիքի՝ Հայաստանի ապագան:
Շնորհավորում եմ սրբազան տոնի կապակցությամբ, մաղթում եմ բարեկեցություն և երջանկություն՝ ի փառս մեր ժողովուրդների և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:
Աստված մեզ պահապան:

 

Երևանի քաղաքապետ
Հայկ Մարության

Լուսանկարներ