Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին

24.04.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` քաղաքապետի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, վարչական շրջանների ղեկավարների, Երևանի ավագանու անդամների, քաղաքապետի խորհրդականների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:
Հուշահամալիր այցելած հազարավոր քաղաքացիների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին
Տեսնել ավելին