Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Երևանի շախմատի առաջնության ընթացքին

17.11.2017

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ միասին հետևել է նոյեմբերի 17-ին մեկնարկած Երևանի շախմատի առաջնության ընթացքին: Առաջնությանը մասնակցում են մինչև 10 տարեկան շուրջ 140 շախմատիստներ, որոնք ներկայացնում են Երևանի վարչական շրջանների շախմատի դպրոցների, շախմատի ակադեմիայի և Շախմատի տանը կից դպրոցի թիմերը:
Թոնի Ֆադելին ներկայացնելով Երևանում շախմատի մասսայականացմանն ուղղված ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այսօր արդեն մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններն ապահովված են շախմատի դպրոցներով, որոնք շուրջ 4000 երեխաների ապահովում են անվճար կրթություն ստանալու հնարավորություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին