Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և միացյալ երգչախմբի համերգին

16.06.2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և միացյալ երգչախմբի համերգին: «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված համերգի ընթացքում նվագախմբի և երգչախմբի պատանիները հանդես են եկել հայ և այլազգի դասականների կատարումներով:
Հարկ է նշել, որ Երևանն աշխարհի հազվադեպ քաղաքներից է, որն ունի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ: Հիշեցնենք, որ այն ձևավորվել է 2017 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի 25 դպրոցների տաղանդաշատ սաների ներգրավմամբ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով անվանակոչվել է «Երևան»:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին