Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղկեպսակ է դրել Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող խաչքարի մոտ

24.11.2017

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի ուղեկցությամբ այցելել է Բորելի այգի: Երևանի քաղաքապետը ծաղկեպսակ է դրել Բորելի այգում կանգնեցված՝ Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող խաչքարի մոտ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ