Քննարկվել են մարզական համագործակցությանն առնչվող ծրագրերը

20.01.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանն այցելել է Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոց: Մարզադպրոցի տնօրենի ուղեկցությամբ Յուրի Մամիկոնյանը շրջել է դասասենյակներում, հետևել պարապմունքներին: Քննարկվել են նաև մարզական համագործակցությանն առնչվող առաջիկա ծրագրերն ու իրականացվելիք միջոցառումները: 

Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցին նվիրաբերվել է համակարգիչ և մարզագույք:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին