Կայացել է ՀՀԿ ֆուտզալի գավաթի առաջնության եզրափակիչ խաղը

08.12.2017

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում դիտել է ՀՀԿ ավանդական մարզական խաղերի ծրագրով անցկացված ֆուտզալի գավաթի 15-րդ առաջնության եզրափակիչ խաղը:
Եզրափակիչ փուլում մրցել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների թիմերը: Մալաթիա-Սեբաստիայի թիմը առավելության է հասել 3-2 հաշվով: Հարկ է նշել, որ երրորդ մրցանակային տեղն էլ զբաղեցրել է Շենգավիթ վարչական շրջանի թիմը:
Խաղի ավարտին Հանրապետության Նախագահը շնորհավորել և հաղթող թիմին հանձնել է առաջնության գավաթը: Հատուկ մրցանակներ են շնորհվել առաջնության ռմբարկուին և լավագույն դարպասապահին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին