Կայացել է Մհեր Իսրայելյանի պատմվածքների երկրորդ ժողովածուի շնորհանդեսը

10.10.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճեմասրահում կազմակերպված գրող Մհեր Իսրայելյանի պատմվածքների երկրորդ ժողովածուի շնորհանդեսին: Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ գրքասեր հասարակության դատին հանձնված ընտրանիում ներառված են հեղինակի 15 պատմվածքներ, որոնք ստեղծվել են հուշերի ու երևակայության հիման վրա, քառորդդարյա տիրույթում և ներկայացնում են սասունցու անկոտրում ոգին, իր երկիրն ու բույնը ունենալու, ազատ ապրելու, սիրելու և երազելու անբեկանելի իրավունքը:
Հարկ է նշել, որ Մհեր Իսրայելյանը ժամանակակից հայ արձակի և դրամատուրգիայի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ արձակագիր Վրեժ Իսրայելյանի որդին է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ