Լիբանանահայ արվեստագետների աշխատանքների ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

07.07.2017

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է լիբանանահայ վեց արվեստագետների աշխատանքների «4 սերունդներ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ներկաների հետ միասին նրանք շրջել և ծանոթացել են ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին: 

Ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ. հուլիսի 10-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ