Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Քաշաթաղի շրջան

02.09.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում օգոստոսի 28-29 ԼՂՀ Քաշաթաղի շրջան էր այցելել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակությունը: Բերձորի Վահան Զատիկյանի անվան դպրոցի տնօրեն Համբարձում Համբարյանի և մանկապարտեզի տնօրեն Իննա Բաբայանի ուղեկցությամբ երևանյան պատվիրակության անդամները ծանոթացել են կրթօջախի և նախադպրոցական ուսումնական հաստատության պայմաններին, նվիրաբերել լուսանկարչական ապարատներ, գրենական պիտույքներ և աշխատանքային այլ իրեր ու պարագաներ: Պատվիրակության այցն ավարտվել է զորամաս այցելությամբ, որի ընթացքում նաև զինվորներին նվեր-փաթեթներ են հանձնվել: Կողմերը պայմանավորվել են իրականացնել փորձի փոխանակման, մշակութային, սոցիալական, առողջապահական ուղղվածության ծրագրեր:
Փոխայցելությունները կլինեն շարունակական:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ