Մարտի 8. Երևանի քաղաքապետարանի միջոցառումներին միացել էր մշակույթի նախարարությունը

08.03.2018

Երևանի քաղաքապետարանի կողմից մարտի 8-ի առթիվ մայրաքաղաքում անցկացված միջոցառումներին այս տարի միացել էր նաև ՀՀ մշակույթի նախարարությունը:

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Միայն տղամարդիկ՝ միայն կանանց համար» խորագրով կազմակերպված համերգային ծրագրին մասնակցել են երաժշտարվեստի հայտնի ու սիրված կատարողներ՝ այդ թվում Արսեն Գրիգորյանը (Մրո), Արսեն Սաֆարյանը, Ֆորշը և այլք: Պարային համարներով երեկոյին յուրահատուկ տրամադրություն են հաղորդել Հայաստանի պարի պետական, «Բարեկամություն» և «Սարդարապատ» պարային համույթները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ