Մարտի 8. Ֆլեշ-մոբերի շարք Երևանի մետրոպոլիտենի կայարաններում ու շարժակազմերում

08.03.2018

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումների շարքից անմասն չէր մնացել նաև Երևանի մետրոպոլիտենը: Մետրոյի կայարաններում ու շարժակազմերում կանանց ու աղջիկներին ֆլեշ-մոբերի տեսքով հրամցվել են երաժշտական-պարային համարներ ու հաճելի անակնկալներ: Այդ ամենը զուգակցվել է տոնական ծաղիկներով ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից տրված շնորհավորական բացիկով: Նախաձեռնությանը ակամայից մասնակից դարձած կանայք ու աղջիկները նշել են, որ այս գեղեցիկ անակնկալը օրը տոնական ոգով շարունակելու հիանալի սկիզբ էր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Մարտի 8. Ֆլեշ-մոբերի շարք Երևանի մետրոպոլիտենի կայարաններում ու շարժակազմերում
Տեսնել ավելին