ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մարտի 8. «Օպերա Վիվա» քառյակի մատուցմամբ Հյուսիսային պողոտայում հնչել են դասական երաժշտության գոհարներ

08.03.2018

Կանանց միջազգային տոնը Երևանում առանձնահատուկ է եղել նաև մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայացած համերգային ծրագրերով: Դրանցից մեկը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայի՝ Թումանյան փողոցին հարող հատվածում: Դասական երաժշտության գոհարների փայլուն կատարումներով ելույթ է ունեցել «Օպերա վիվա» քառյակը: Համերգին ներկա երևանցիները, բազմաթիվ զբոսաշրջիկներն ու ակամայից մասնակից դարձած անցորդները նշել են, որ հաճելիորեն զարմացած են տաղանդաշատ երգիչների կատարումներից, որոնց մինչև վերջ ունկնդրելուն չի խանգարել անգամ չդադարող անձրևը: Քառյակը հանդես է եկել նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նվիրված ստեղծագործություններով: Համերգին ներկա կանանց ու աղջիկներին ծաղիկներ են բաժանվել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player