Մարտի 8. փոքրիկների յուրօրինակ շնորհավորանքը կանանց և աղջիկներին

08.03.2018

Կանանց միջազգային օրը տոնական Երևանի մթնոլորտն էլ ավելի ջերմացրեցին փոքրիկ երևանցիները և մարզերից մայրաքաղաք եկած երեխաները: Ազատության հրապարակում կազմակերպված ֆլեշմոբի միջոցով պարուհիներն իրենց անկեղծ շնորհավորանքները փոխանցեցին մայրաքաղաքում զբոսնող կանանց ու աղջիկներին: 

Պարային ռիթմերով էին հարուստ նաև երևանյան խաչմերուկները: Լուսացույցի կարմիր՝ կանգ առ լուսային ազդանշանն այս օրը, երթևեկության կարգ ու կանոն հաստատելուց զատ, հիանալի հնարավորություն էր նաև երիտասարդների համար, ովքեր ինքնատիպ ու աննախադեպ մոտեցմամբ մարտի 8-յան այս օրը դարձրեցին հիշարժան ու անակնկալներով լի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ