Մարտի 8. շնորհավորանքներ ու ծաղիկներ՝ ձիակառքի ասպետից

08.03.2018

Մարտի 8-յան հետաքրքրական միջոցառումների շարքում առանձնացել է տոնական ձևավորմամբ ձիակառքը՝ Երևանի փողոցներում ստեղծելով հեքիաթային մթնոլորտ:

Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներով շրջող ձիակառքի ասպետի կողմից անցորդ կանայք ու աղջիկները ծաղիկներ և շնորհավորական բացիկներ են ստացել:
Անակնկալի եկած կանայք ու աղջիկները նշել են, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամենամյա այս յուրօրինակ միջոցառումներն իրենց օրը լցնում են դրական զգացումներով ու նոր լիցքերով:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Մարտի 8. շնորհավորանքներ ու ծաղիկներ՝ ձիակառքի ասպետից
Տեսնել ավելին