Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին

19.02.2018

Գիրք նվիրելու օրվա առիթով մայրաքաղաքի դպրոցների աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան և օրվա խորհրդի շրջանակում գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Շնորհակալություն հայտնելով աշակերտներին հաճելի անակնկալի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է գրքի նշանակությունը սերունդների կրթության ու դաստիարակության հարցում և նկատել, որ ի պատիվ երեխաների ծնողների և ուսուցիչների` այսօր ունենք հայրենանվեր ու հայեցի դաստիարակված սերունդ: 

Մեկ անգամ ևս շնորհավորելով երեխաներին օրվա առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալ տանտիրոջ իրավունքով իր հերթին գրքեր է նվիրել երեխաներին և մաղթել նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման մեջ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դպրոցականները խոստացել են, որ կշարունակեն լավ սովորել և դառնալ մեր երկրին ու պետությանն արժանի քաղաքացիներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին