Մայրաքաղաքում ապօրինի շինությունների հայտնաբերման և արձանագրման աշխատանքների նախորդ շաբաթվա ամփոփագիր

21.05.2015

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 10 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 8 հասցեներում: Թեժ գծերով ստացվել է 5 ահազանգ` վարչական 4 շրջաններում: Ահազանգերից 2-ն անհիմն են եղել: Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 2 արձանագրություն է կազմվել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ