Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է Գարեգին Նժդեհի արձանը

28.05.2016

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել պետական և ռազմական գործիչ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությանը: Արձանի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Գարեգին Նժդեհի ծոռ Արմեն Բաբայանին: Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության փողոցի վրա գտնվող պուրակում բացված 5,7 մետր բարձրությամբ բրոնզաձույլ արձանի քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը:
 Արձանի պատվանդանը կառուցված է տրավերտինի և բազալտի համադրությամբ, որի թեք հարթակի վրա փորագրված են Նժդեհի թևավոր խոսքերը:
 Ներկաները ծաղիկներ են խոնարհել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր գործչի հիշատակին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է Գարեգին Նժդեհի արձանը
Տեսնել ավելին