Մայրաքաղաքում նշվել է ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրը

27.05.2016

 Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը միության վարչության անդամների հետ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ ներկա է գտնվել ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը: 

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Գևորգ Չավուշի արձանին դրվել է ծաղկեպսակ, և խոնարհվել են ծաղիկներ: Ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառումն ուղեկցվել է ազգագրական երգ ու պարով:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին